Հարավային Կորեայի ներկայացուցիչներն այսօր ժամանել են հյուսիսային հարևանի հետ սահմանային գոտի, որտեղ տեղի են ունենալու վերջին 7 տարիների ընթացքում առաջին բանակցություններն՝ ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Այստեղ քննարկվելու է բաժանված ընտանիքների վերամիավորման, ինչպես նաև հարավկորեացի զբոսաշրջիկների՝ Հյուսիսային Կորեա այցելության հնարավորություն ստանալու հարցերը։ Հարավային Կորեան այս բանակցություններում ներկայացնում է Ազգային անվտանգության քարտուղար Կիմ Գյու Խենը, իսկ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը ղեկավարում է Միացյալ ճակատի ղեկավարի տեղակալ Վոն Դոն Ենը։