Ինչպես հաղորդում է Reuters-ը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հավելյալ 4.5 միլիարդ դոլար պահանջել 2015 թվականի բյուջետային հատկացումների փաթեթում:
Այս գումարից շուրջ մեկ միլիարդը պլանավորվում է հատկացնել Ալյասկայում նոր պաշտպանական ռադար տեղակայելու համար: Այս քայլը մեծապես ուղղված է Հյուսիսային Կորեայի և Իրանի հավանական հարձակումներից պաշտպանվելու համար:
Սպիտակ տունը պլանավորում է 2015 թվականի բյուջեի նախագիծը Կոնգրեսին ներկայացնել մարտի 4-ին:
Պենտագոնին հանտկացվող գումարները ավանդաբար թեժ բանավեճերի առիթ են դառնում: Հանրապետականները Օբամայի թիմին մեղադրում էին վերջին տարիներին պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցների շարունական կրճատման մեջ: Այսպիսով այս անգամ պաշտպանական գերատեսչությանը հատկացվող գումարների փաթեթը երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից էլ ըստ ամենայնի հավանության կարժանանա: