տուն Լուրեր Հասմիկ Պողոսյանը չի դարձել օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հասմիկ Պողոսյանը չի դարձել օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

158
0

arm138329680282

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի դարձել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնիցˋ նշելով, որ մամուլում  այդ մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ  Times.am-ը այսօր հայտնել էր, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջիկայում վայր կդնի իր պաշտոնը, իսկ երեկ երեկոյան արդեն դարձել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նախարարությունից նշեցին, որ Հասմիկ Պողոսյանի նախարարի պաշտոնից հրաժարվելու լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը: