Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Բրոնշտեյնի հուշամրցաշարում չորս տուրից հետո ունեն 3-ական միավոր։ Այս մասին հայտնում է «Շախմատային Հայաստանը»։
Նշենք, որ մեր շախմատիստները յոթ առաջատարներից հետ են մնում կես միավորով։