Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա մարտի 5-ին ընկերական խաղ է անցկացնելու Ռուսաստանի հավաքականի հետ: Հայտնի է, որ խաղը կայանալու է Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:
Քիչ առաջ Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին: