Մինչ մեր պաշտոնյաներն ու պաշտոնական քարոզչամիջոցները դիֆերամբներ են ձոնում ՀՀ-ի` Մաքսային միությանը անդամակցելուց սպասվող փայլուն հեռանկարների շուրջ, փաստերի ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկանքների եւ Մաքսային միության մաքսային դրույքաչափերի համադրումից պարզ է դառնում, որ մեր գյուղատնտեսության ոլորտի վրա Հայաստանի` ՄՄ-ի անդամ դառնալը կունենա էական բացասական ազդեցություն: Մասնավորապես, մոտ 8 տոկոսով կթանկանա պարարտանյութը, 5-ից 7.5 տոկոսով կթանկանա անասնակերը, եւ 5 տոկոսով կթանկանա գյուղտեխնիկան: Սա պայմանավորված է նրանով, որ նշված ապրանքները հիմա Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքի, իսկ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց ներմուծումը արդեն կհարկվի մաքսատուրքով: Նշենք, որ ՄՄ-ում բարձր մաքսատուրքեր են գործում անգամ սերմերի վրա:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը