ՀՀ կառավարությունն իր առաջիկա` փետրվարի 13-ի նիստի օրակարգում է ներառել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Նա արդեն 27 տարեկան է:
Ուշագրավն այն է, որ դեռ մեկուկես տարի առաջ Էդգարին տրված տարկետման իրավունքը ավարտվել էր 2013 թվականի գարնանը, բայց մեր չինովնիկները թերեւս մոռացել են երկարացնել այն: Ու չինովնիկների այդ փնթիության պատճառով ստացվել է, որ Էդգարը մոտ մեկ տարի փաստորեն խուսափել է զինծառայությունից:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը