Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ այսօր որոշում են կայացնելու Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն:
Համենայնդեպս մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել: Ինքը` գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին` ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»: Նա, ինչպես երեւում է, անհավանական է համարում խորհրդարանական չորս ուժերի համախմբումը տվյալ հարցի շուրջ: Բայց, ինչպես ասում են` երբեք մի ասա` երբեք: Թեեւ երեկվա դրությամբ առավելությունը կարծես թե վարչապետի կողմն էր:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը