տուն Լուրեր «Հայկական Ժամանակ».Դհոլի ջրերում

«Հայկական Ժամանակ».Դհոլի ջրերում

78
0

Հայկական

Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտաշես Գեղամյանի հերթական գրքի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում», շնորհանդեսին: Սա հատուկ չէինք նշի, եթե չլիներ ուշագրավ վիճակագրություն:

Ս. Սարգսյանն իր այսօրվա պաշտոնում ընդամենը 6 անգամ է մասնակցել գրքի շնորհանդեսի: Մեկը «ՀՀ սահմանադրության մեկնաբանություններն» էր, մյուսը` շախմատիստ Լեւոն Արոնյանի մասին գիրքն էր, մյուս 4-ը Գեղամյանի ստեղծագործություններն են: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը «դիպլոմով» բանասեր է բայց ներկայիս պաշտոնում երբեք չի մասնակցել գեղարվեստական որեւէ գրքի շնորհանդեսի: Եւ մի ուշագրավ հանգամանք եւս: 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին: Դրանից միայն 9 ամիս անց` 2013 թ. սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանը Մաքսային միությանը, ըստ էության` Եվրասիական միությանը անդամագրելու մասին: Սերժ Սարգսյանը հաստատ ընկել է Գեղամյանի ջրերը:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը