տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Ավելի թանկ

«Հայկական Ժամանակ». Ավելի թանկ

87
0

Հայկական

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները կթանկանան 8-10 տոկոսով: Սա պարզ է դառնում ՀՀ պետեկամուտների հրապարակած պաշտոնական տեղեկանքների եւ ՄՄ-ի մաքսատուրքերի դրույքաչափերի համադրումից:

Խնդիրն այն է, որ ներկայումս դեղերի ներկրումը Հայաստան ազատված է մաքսատուրքերից, իսկ ՄՄ անդամ երկրների համար սահմանված է 8-10 տոկոս մաքսատուրք: Նշենք, որ առանց այդ էլ, անցած տարվա ընթացքում դեղերը Հայաստանում թանկացել են մոտ 7 տոկոսով:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը