Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում դրամով ավանդների չափն աճել է ավելի քան 114 միլիարդ դրամով ու կազմել մոտ 466.8 միլիարդ դրամ: Սա երևում է Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից: Աճը կազմել է ավելի քան 35%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է և վկայում է բանկերի նկատմամբ բնակչության վստահության մակարդակի աճի մասին: Աճել է նաև դոլարով տրամադրված վարկերի ծավալը, թեև` ավելի քիչ չափով (տարվա ընթացքում նկատվեց մինչև 1 տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքների նվազում):