տուն Տնտեսական Հայաստանի տնտեսական աճը՝ տարածաշրջանի համատեքստում

Հայաստանի տնտեսական աճը՝ տարածաշրջանի համատեքստում

241
0

East Europ and central Asia

Անցած տարի՝ 2013-ին, Հայաստանի տնտեսությունն աճել է մոտավորապես այնքան, որքան տարածաշրջանի երկրների միջին աճն է: Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալների՝ 2013-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.5%, ինչը նշանակում է, որ ՀՆԱ (տնտեսության) աճը կլինի դրանից մի փոքր պակաս: Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում 2013-ին ՀՆԱ աճը միջինում կազմել է 3.4%:

Համաշխարհային բանկի դասակարգած երկրների այդ խումբն ընդգրկում է միջին և ցածր եկամուտներ ունեցող թվով 21 երկրներ, որոնց մեկ շնչի հաշվով Համախառն ազգային եկամուտը չի գերազանցում 12.7 հազար դոլարը:

Տնտեսական աճի տեմպերի արագացում է նկատվել Թուրքիայում, որտեղ 2012-ի 2.2%-ի փոխարեն 2013-ին աճը կազմել է 4.3%: ԱՊՀ երկրներում հակասական միտումներ են նկատվել: Էներգառեսուրսներ արտահանող երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան) պահպանվել են աճի բարձր տեմպերը՝ էներգառեսուրսների համեմատաբար բարձր ու կայուն գների շնորհիվ: Նախնական գնահատականների համաձայն՝ Ադրբեջանում ՀՆԱ աճը կազմել է 4.9%: Դրան հակառակ՝ էներգառեսուրսներ ներկրող երկրներում նվազել է տնտեսական ակտիվությունը. ամենաշատը այս առումով տուժել են Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան: Վերջինս տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ՀՆԱ անկում է արձանագրվել՝ 1.1 տոկոսով:

Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերի արագացում է կանխատեսվում 2014-2016թթ: Մասնավորապես՝ այս տարի նախատեսվում է 3.5%, եկող տարի՝ 3.7%, իսկ 2016-ին՝ 3.8% ՀՆԱ աճ: Հայաստանի համար բոլոր այդ տարիներին կանխատեսված է 5% աճ: Նշենք, որ այս տարվա համար մեր կառավարությունը նախատեսել է 5.2% աճ, իսկ 2015-ին և 2016-ին՝ համապատասխանաբար 6.3% և 6.4% աճ: Այսինքն՝ Համաշխարհային բանկը Հայաստանի հարցում ավելի վատատես է, քան Հայաստանի կառավարությունը:

Հայկ Մանուկյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here