ՈւԵՖԱ-ն Եվրո 2016-ի որակավորման փուլի վիճակահանությունից առաջ հրապարակել է 6 զամբյուղները, որոնցից դուրս կբերվեն հավաքականները: Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Թիմերը կբաժանվեն 9 խմբի, որոնցից մեկը բաղկացած կլինի 5 թիմից, 8-ը` 6-ական թիմերից: 5 թիմերից բաղկացած խմբում հանդես կգա նաև առաջնությունն ընդունող Ֆրանսիան, սակայն նրա խաղերը կկրեն ընկերական բնույթ: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 23-ին Նիցայում:
Առաջին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա և Հերցեգովինա
Երկրորդ զամբյուղ. Ուկրաինա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա
Երրորդ զամբյուղ. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Լեհաստան
Չորրորդ զամբյուղ. Մոնտենեգրո, Հայաստան, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Լատվիա, Ուելս, Բուլղարիա, Էստոնիա, Բելառուս
Հինգերորդ խումբ. Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս
Վեցերորդ խումբ. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Անդորա, Սան Մարինո, Ջիբրալթար