Համացանցում իրականացվող թրոլինգը ոչ այլ ինչ է, քան սադիզմի դրսևորում։ Նման եզրակացության են եկել Մանիտոբայի, Վինիպենգի և Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մի շարք հոգեբաններ, ովքեր ուսումնասիրել են այս երևույթի տարածումը համացանցում։ Նրանց հոդվածը հրապարակված է Personality and Individual Difference ամսագրում։
Հարցմանը մասնակցել է կանադացի 188 հոգեբան-ուսանողներ, ինչպես նաև ԱՄՆ 609 բնակիչ։
«Անձի բոլոր բնավորություններից համացանցային թրոլինգին լավագույնս համատասխանում է սադիզմը», — գրում են հետազոտողները՝ հիշեցնելով, որ սադիզմը դա մարդկանց հակումն է հաճույք ստանալ մյուսների տանջանքներից։ Նրանք առանձնացրել են թրոլինգը կիբերբուլինգից, երբ օգտատերը համացանցում ասում է այն ամենը, ինչ չէր ասի սովորական կյանքում։ Սակայն կիբերբուլինգի դեպքում մարդիկ ասում են այն, ինչ մտածում են։
«Թրոլները ազդում են օգտատերերի վրա՝ նրանց նյարդայնացնելով։ Երբ ինչ-որ դժբախտ մեկը հայտնվում է թրոլերի աքցանում, անգութ թրոլինգը շեշտակի ավելանում է՝ հաճույք պարգևելով դրանով զբաղվողներին», — ասվում է հոդվածում։