Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնող խմբի անդամներից Մանե Թանդիլյանն, անդրադառնալով խմբի հետագա անելիքներին, նշեց, որ պայքարն ամեն դեպքում շարունակելու են: «Շատ կարևոր է, որ հայտնի մարդիկ ունեն իրենց դիրքորոշումն այս պայքարում: Դա իսկապես մեծ դեր է խաղում: Շատ կուզենայի, որպեսզի բոլոր մտավորականները՝ մշակութային գործիչները, գիտնականները և այլք, ունենան իրենց կարծիքն ու դեմ արտահայտվեն այս օրենքին”,- ասաց նա շարունակելով, որ այդ ամենի արդյունքում մեր հասարակությունն այնքան կուժեղենա, որ իշխանություններն այևս չեն կարող խոչընդոտ հանդիսանալ: “Իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ նախագան ու մյուս պաշտոնյաները պետք է ծառայեն հենց ժողովրդին»,- հավելեց նա:
Նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ հետագա քայլերը կապված են հետագա զարգացումներից: “Սահմանադրական դատարանի որոշումից հետո պարզ կդառնա, թե ինչպես կընթանա պայքարի հետագա զարգացումը: Քիչ ժամանակ է մնացել, բայց անկախ ամեն ինչից՝ մենք կպայքարենք, որպեսզի այդ օրենքը մարտի 28-ին համարվի հակասահմանադրական”,- ասաց նա, շարունակելով, որ նախատեսվում են ավտոերթ, հավաքներ և այլն: «Թեև ոստիկաններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել, բայց մենք չենք ընկճվի: Անհրաժեշտության դեպքում կարող ենք մեր ավտոհամարանիշները ոստիկանությանը տրամադրել”,- ընդգծեց նա, ոստիկանությանը հորդորելով՝ զուր ջանքեր չգործադրել երթը խոչընդոտելու համար:
Հաղորդավար Լուսինե Բադալյանն էլ, իր հերթին անդրադառնալով թեմային նշեց, որ հանրությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ մասնակցություն են ցուցաբերում միայն պայքարն ընդլայնելու համար: «Մեր նպատակն այն է, որ հանրությունն ակտիվ մասնակցություն ցուցաբերի այս պայքարում: Իսկ երբ մարդիկ միանում են, սկսում են հարցն ավելի խորն ուսումնասիրել ու ավելի ակտիվ պայքարել»,- ասաց նա, ընդգծելով, որ ճանաչված մարդկանց մասին ասեկոսեները թեև շատ են, բայց այստեղ որևէ ինտրիգ, այնուամենայնիվ, չկա: «Կրկնում եմ՝ մենք խայծ ենք, որպեսզի մարդիկ հետաքրքրություն ցուցաբերեն: Իսկ եթե մենք խանգարում ենք, ապա միանաշանակ մարդկանց հորդորում ենք միանալ այս պայքարին»,- շեշտեց նա, հավելելով, որ բոլորը ապրում են նույն հոգսերով, իսկ հանրությունն այլևս հոգնել է այսպես ապրել:
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն էր իր հերթին ավելացրեց, որ սկզբում, երբ մեքենաների հետ այդ շարժումը սկսվեց, զգաց, որ բոլորի մասնակցությունն ինչ-որ չափով օգնում է՝ պայքարն առաջ տանելու համար:
“Շատ խնդիրներ են լինում, որ իբրև քաղաքացի դեմ եմ և հասկանում եմ, որ իմ այս քայլով օգուտ կտամ անպայման միանում եմ: Այնպես որ՝ հարյուր տոկոսով դեմ եմ այս օրենքին: Համբերության բաժակը լցվել է և բոլորն ուզում են պայքարել ոչ միայն այս օրենքի դեմ, այլ բալոր անարդարությունների դեմ”,- միջամտեց Լուսինե Բադալյանը:
Անդրադառնալով հնչեցրած կարծիքներին, թե պայքարն, այնուամենայնիվ ոչ թե քաղաքացիական է, այլ քաղաքական, նա ընդգծեց, որ պայքարը միանշանակ քաղաքացիական է: Ավելին, նա վստահեցրեց նաև, որ ինքը կուսակցական չէ, չի եղել և չի էլ պատրաստվում դառնալ երբևէ: «Եթե իմ անունը կապվում է այս կամ այն կուսակցության հետ, դա պարզապես զրպարտություն է: Իսկ այս պայքարը քաղաքացիական մաքուր պայքար է: Անկեղծ ասած, վերջին հանրահավաքի ժամանակ ես հեռացա այն պահից, երբ սկսեցին քաղաքական կոչեր հնչել: Ցանկացած հավաք միանգամից կուակցականացվում է, սակայն այս պայքարում կան լիդերներ, ովքեր դա թույլ չեն տա: Իհարկե կան անհատներ, ովքեր շատ արագ պահն օգտագործելով միանգամից պայքարն ուզում են իրենց կուսկացությունը տանել, բայց այս անգամ չի ստցավի: Նախաձեռնողները միտում չունեն այս պայքարը քաղաքականացնելոււ: Ու ինչքան էլ փորձեն իրենց պատռել, միևնույն է, ես կուսակցական պայքար երբեք չեմ տանի: Կուսակցականությունը իբրև թե գաղափարախոսություն ու պայքար, է բայց այսօր ամեն մեկն իր շահի համար է պայքարում, և ոչ ոքի չի հետաքրքրում ժողովուդը: Հաճախ մեզ օգտագործում են, և այս անգամ մենք էլ մտավախությամբ ենք միացել այս պայքարին:
Մանրամասները քիչ անց տեսանյութում: