Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն մայրաքաղաքի կենտրոնում ծավալված իրադարձությունների խաղաղ լուծումն իզուր է համարել։
«Ուկրաինայի մայրաքաղաքի վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտության խաղաղ լուծման մեր փորձերը՝ խուսափել զինված ընդհարումներից՝ իզուր են»,- ասվում է ՆԳՆ ղեկավարի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հունվարի 19-ին կայացած ընդդիմության հերթական ժողովրդական վեչեն վերաճեց ընդհարումների՝ արմատական ընդդիմության եւ իրավապահ ուժերի միջեւ, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։
Սակայն Ուկրաինայի ՆԳՆ-ն հավաստիացնում է, որ չի օգտագործել այնպիսի ռազմական միջոցներ, որի հետեւանքով մարդիկ մահանային։