Մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիներ, ովքեր ժամանակին չեն լուծել ՌԴ տարածքում կացության հարցը կամ ժամանակին չեն դիմել աշխատանքային իրավունքի համար, հայտնվել են ՌԴ մուտք գործելու «ռիսկային գոտում»: Այս մասին Gazeta.ru կայքին ասել է Հայաստանում ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով խորհրդական Սվետլանա Ստեպանովան: Նրանց մուտքի արգելքը կարող է տևել երեքից հինգ տարի` կապված Ռուսաստանի տարածքում թույլ տրված խախտման լրջությունից:
Ստեպանովան ասել է, որ ՌԴ տարածքում ներկայում գտնվում է մոտ 800 հազար աշխատանքային միգրանտ, որոնք այստեղ են ժամանել Հայաստանից: Այս պահի դրությամբ, տարվա սկզբից արդեն 573 հազար օտարեկրացու արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Հիշեցնենք, որ տարվա սկզբից ՀՀ բազամաթիվ քաղաքացիների արգելվել է մուտք գործել ՌԴ տարածք, ինչի մասին նրանք իմացել են միայն բանից հետո, երբ գնել են ինքնաթիռի տոմս կամ մեքենաներով մոտեցել են ռուսական սահմանակետերի: Ներգաղթյալները ՌԴ տարածքում կարող են մնալ ընդամենը 90 օր, ինչից հետո պետք է լքեն տարածքը և վերդառնան միայն 90 օր հետո: Սա չի վերաբերում աշխատանքային պայմանգրեր ունեող ՀՀ քաղաքացիներին: