տուն Լուրեր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկ են եղել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ

247
0

vladimir gasparyan newԵրեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:

Մանրամասները՝shamshyan.com — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here