տուն Լուրեր ՀՀ-ԵՄ հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ԵՄ հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

111
0

Nikol-Pashinyan_AJ

ՀՀ-Եվրամիություն հարաբերություններում այս պահի դրությամբ հաստատված է գաղջ մթնոլորտ: Այսօր այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ հակամարտության վերաբերյալ ԱԺ պատվիրակության անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը հայկական պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի հերթական նիստին, որի վերջում չէր ստորագրվել ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարություն:
«ԵՄ-ում Հայաստանին ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես անկախ եւ ինքնիշխան պետություն եւ սա ունենում է իր հետեւանքները: ԼՂՀ հարցի բովանդակության ընկալման առումով սա շատ մեծ նշանակություն ունի: Հայաստանը ընկալում են ոչ որպես անկախ պետություն, այլ որպես Ռուսաստանի կցորդ։
Հայտնելով իր դիտարկումները, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսօր ՀՀ-ի  Մաքսային միության հետ հարաբերությունները զարգանում են Եվրոպայի հետ հարաբերությունների հաշվին: Որքան զարգանում են ՄՄ-ի հետ հարաբերությունները, այնքան փչանում են հարաբերությունները Եվրոպայի հետ, եւ այս պրոցեսը բերելու է իր հետ բացասական հետեւանքներ»,- եզրափակեց Փաշինյանը: