Lragir.am. 2013թ. միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը` Հայաստանից մեկնումների թվի գերազանցումը ժամանումների թվին, նախորդ տարվա համեմատ պակասել է 11,6 հազարով կամ 27%-ով և կազմել 31,2 հազար մարդ:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը:
2013թ. ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 557,4 հազար մարդով կամ 12,6%-ով և կազմել 4 մլն 983 հազար 800 մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 35,9%՝ 2012թ.-ի 41,2%-ի դիմաց:
2013թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ՝ 76,8 հազար մարդ՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 54,3 հազարի դիմաց:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: