«Ես արդեն բազմիցս անդրադարձել եմ այն հանգամանքներին, որոնք կապված են այս գործի նախաքննության հետ: Ես արդեն ասել եմ, թե ինչ խախտումներով են կայացվել քննիչի կողմից որոշումները` Սուրիկ Խաչատրյանի որդուն և թկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Դիմելով դատարան, դատարանում բողոքարկելով քննիչի որոշումը՝ մենք հույս ունեինք, որ դատարանը արդարացի որոշում կկայացնի: Ճիշտ է մենք այնքան էլ լավատես չէինք, քանի որ մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կլինեն դատարանի նկատմամբ, սակայն, այնուամենայնիվ, երբ դիմում ես դատարան, բոլոր դեպքերում հույս ես ունենում, որ արդարադատություն կլինի»,-ասյօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` ավելացնելով, որ իրենց հասկանում էին, թե դատարանը ինչպիսի որոշում կարող է կայացնել, երբ գործը վերաբերում է հովանավորչություն վայելող ինչ-որ անձանց: Փաստաբանի տեղեկացմամբ դատարանը իրենց բողոքների քննությունը կասեցրել է և որոշել, որ Բուդաղյանների բողոքը կքննվի, երբ քննիչը ցանկություն կունենա դատարան ներկայացնել գործի նյութերը. «Դատարանը մեր բողքոքի քննությունը կասեցրել է և դա հիմնավորել նրանով, որ քննիչը չի ներկայացրել գործի վերաբերյալ նյութերը: Դատարանի համար քննիչի կամքը անհաղթահարելի երևույթ է»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Թեմայի վերաբերյալ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ սպասելի է նման որոշումը, քանի որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ական հանցախմբի անդամ է և հանցախումբը անելու է ամեն ինչ, որպեսզի կոծկվի այս գործը. «Սա այն քիչ հանցագործություններից էր, որ մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում, սակայն մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ական հանցախումը փորձում է կոծկել այս հանցագործությունը»,-ասաց Ժենյա Ալեքսանյանը:
տուն Լուրեր ՀՀԿ-ական հանցախումբը փորձում է կոծկել Սուրիկ Խաչատրյանի որդու գործած հանցագործությունը. Ժ. Ալեքսանյան