տուն Քաղաքական Միջազգային Կոֆեինը թմրանյութի նման, մարդու մոտ կախվածություն է առաջացնում

Կոֆեինը թմրանյութի նման, մարդու մոտ կախվածություն է առաջացնում

306
0

coffee_tea

Թեյն ու սուրճը, որոնք կոֆեին են պարունակում, այնքան էլ անվտանգ չեն մարդու համար: Այս եզրակացության են եկել ամերիկյան գիտնականները:

Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը սուրճ կամ թեյ երկար օգտագործելուց հետո կախվածության մեջ է ընկնում կոֆեինից, որը համարժեք է թմրանյութի: Պարզվել է, որ երկար ժամանակ կոֆեին օգտագործելուց, ապա այն դադարեցնելուց հետո, մարդը որոշ ժամանակ խիստ զգում է դրա կարիքն այնպես, ինչպես կախվածության մեջ է կընկներ թմրանյութից:

Այդ մարդիկ ոչ միայն ի վիճակի չեն հրաժարվելու սուրճից, այլևս նույնիսկ` նվազեցնելու դրա օգտագործման ծավալները: Ըստ գիտնականների` կոֆեինը միևնույն ազդեցությունը չի ունենում տարբեր մարդկանց վրա: Շատերի համար այն կարող է անվտանգ լինել, սակայն որոշ մարդկանց վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն սուրճը, այլեւ թույլ գույնով թեյը: Կոֆեինը կարող է օրգանիզմում լուրջ կախվածություն առաջացնել որոշ օրգանների բնականոն աշխատանքի համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Բալթիմորի համալսարանի գիտնականները պարզել էին, որ սուրճը լավացնում է հիշողությունը: Կոֆեինը կարող է նպաստել օրվա ընթացքում ստացված տեղեկություններն առնվազն մեկ օր ուղեղում մտապահելու համար:

Սակայն միաժամանակ ասվում է, որ սուրճի օգտագործումը օրական պետք է նվազեցնել մինչև 400 միլիգրամ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here