տուն Քաղաքական Միջազգային Կորեացիները համոզել են Վիրջինիա նահանգին վերանվանել ծովը

Կորեացիները համոզել են Վիրջինիա նահանգին վերանվանել ծովը

99
0

sea

ԱՄՆ Վիրջինիա նահանգի օրենսդիրները օրենք են ընդունել` համաձայն որի, դասագրքերի հեղինակները պարտադրվում են նշել, որ Ճապոնական ծովը Հարավային Կորեայում անվանում են Արևելյան:

Խնդիրը բուռն բանավեճի առարկա էր Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև: Տոկիոն անգամ լոբիստերի մի խումբ է վարձել, ովքեր պիտի պաշտպանեին նախկին անվանումը պահպանելու տեսակետը, ինչպես փոխանցում է France presse-ը:

Արդյունքում օրենսդիրների մեծ մասը պաշտպանեցին միաժամանակ երկու անվանումները գործածելու տարբերակը: Իսկ այդ ընթացքում նրանց որոշ կոլեգաներ հարց բարձրացրեցին,թե ինչու իրենք պիտի այսպիսի հարց քննարկեն, որը դուրս է իրենց իրավասությունների ոլորտից:

Սպասվում է, որ մոտ ապագայում նախանգապետը կստորագրի օրենքը: