տուն Քաղաքական Միջազգային Կոլումբիայում երիտասարդները ի աջակցություն խոսքի ազատության՝ մերկացել են

Կոլումբիայում երիտասարդները ի աջակցություն խոսքի ազատության՝ մերկացել են

166
0

994026864

Անսովոր ֆլեշմոդ է տեղի ունեցել Կոլումբիայի Մեդելյին քաղաքում, ուր հարյուրավոր մարդիկ մերկացել են՝ պահանջելով հարգել ազատ արտահայտվելու իրավունքը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

«Մեկ օր առանց տաբատի» ակցիան կազմակերպվել էր սոցցանցերում։ Հարյուրավոր երիտասարդներ եկել էին ակցիային, այնուհետև հանել էի տաբատներն ու կիսաշրջազգեստները։ «Կարևոր չէ, թե ինչպես ենք մենք հագնվում, կարևոր է, թե ով ենք մենք», — հայտարարել է այս անսովոր ակցիայի մասնակիցը։ Ակցիայի ժամանակ մասնակիցները երգել են, վանկարկել կարգախոսներ։ Այս գաղափարը կոլումբիացի երիտասարդները վերցրել են «Մեկ օր առանց տաբատի» ակցիայից, որն ամեն տարի անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում։