Ամերիկյան Ֆենիքս քաղաքում «Կոլոլակ» անունով գեր կատուն իր տեսակում ճանաչվել է աշխարհի ամենագեր կենդանին: Կատվի քաշը կազմում է 16 կիլոգրամ, ինչը համարժեք է երեք տարեկան երեխայի քաշին: Կատուն երկար ժամանակ մնում էր կենդանիների համար նախատեսված ապաստարանում, քանի դեռ չէին կարողանում նրա համար տերեր գտնել: Հաղորդում է The Mirror-ը:
Գեր կատուն անընդհատ հայտնվում էր ապաստարանում, քանի որ մյուս կատուներից չորս անգամ ավել էր կշռում, և տերերը չէին կարողանում կերակրել մշտապես քաղցած կենդանուն: Բացի այդ, նրանք չէին կարողանում խնամել «Կոլոլակին», քանի որ նա դժվար է տեղաշարժվում:
Ապաստարանի աշխատակիցները նշում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի կատուն մի փոքր նիհարի, ինչը թույլ կտա ավելի հեշտ գտնել նոր տերերի: