Ինչպես արդեն հայտնի է, մարտի 1-ին, ժամը 15:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Այս հանրահավաքը խորհրդանշական է հատկապես այս օրերին, երբ խոսվում է ԱԺ ոչ իշխանական ուժերի միասնականության մասին: Այս կուսակցությունները ջանք չեն խնայում ցույց տալու համար, որ իրենք համախմբվել են հանուն հասարկության շահի և փորձելու են միասնական խնդիրներին լուծում տալ: Որքան սոցիալական խնդիրներն են կարևոր հասարակության համար, այնքան էլ կարևոր է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական ուժերի միասնական տեսակետը: Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ պարզելու համար՝ արդյոք կուսակցության ներկայացուցիչները մասնակցելու են մարտի 1-ի հանրահավաքին:
Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին կուսակցությունը որևէ որոշում չունի.«Այս պահին կուսկացությունը որևէ որոշում չունի: Նման որոշում լինելու դեպքում ձեզ կտեղեկացնենք»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ մամուլի խոսնակը: