տուն Լուրեր Կհանձնեն Մեղրին, թե՞ ոչ

Կհանձնեն Մեղրին, թե՞ ոչ

166
0

Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել: Օրերս նման հայտարարություն էր արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ: Օհանյանը քանիցս կրկնել էր, որ երբևէ Մեղրին բանակցությունների ընթացքում փոխզիջման առարկա չի հանդիսացել: Այս հարցով Araratnews-ը զրուցեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ, նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարանի հետ,ով ժամանակին հայտարարել էր, որ իր վրա մահափորձ է կատարվել Մեղրիի հանձնման դավաճանությունը գաղտնազերծելու համար: