տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոն ցուցարարներից ևս մեկ օրվա հրադադար է խնդրում․ Եվրամայդանը դեմ է բանակցություններին

Կլիչկոն ցուցարարներից ևս մեկ օրվա հրադադար է խնդրում․ Եվրամայդանը դեմ է բանակցություններին

151
0

klii

Ուկրաինական «ՈւԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն երեկ կեսգիշերից հետո երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների ավարտից հետո դիմել է ցուցարարներին՝ խնդրելով հրադադարը պահպանել մինչև շաբաթ օրը։

«Ես հրադադար եմ խնդրում։ Հրադադար եմ խնդրում մինչև վաղը։ Որպեսզի կարողանանք խուսափել արյունահեղությունից։ Հասկանում եմ, որ դա հեշտ չէ։ Մեր հիմնական խնդիրը նախագահի և կառավարության հրաժարականն է։ Սա առաջին փուլն է», — ասել է Կլիչկոն։

Երեկ, Յանուկովիչի հետ բանակցություններից հետո, արդարադատության նախարար Ելենա Լուկաշն ասել է, որ բանակցությունները կարող են շարունակվել հաջորդ օրը կամ երկու օրից։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է բոլոր ձերբակալվածների ազատ արձակման հարցը, սակայն իշխանությունները պատրաստ են գնալ այդ քայլին միայն այն դեպքում, եթե ցուցարարներն ազատեն Գրուշևսկու փողոցը, որը գտնվում է ցուցարարների պաշարման տակ։

Եվրամայդանը երեկ քվեարկությամբ մերժել է իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here