տուն Քաղաքական Միջազգային Կիևում զոհված երրորդ ցուցարարն ազգությամբ բելառուս է

Կիևում զոհված երրորդ ցուցարարն ազգությամբ բելառուս է

175
0

nemieri-kijeva-ukraina-44060775

Հայտնի է  դարձել Կիևում նախօրեին զոհված ցուցարարի ինքնությունը: Պարզվել է, որ նա ուկրաինական ազգայնական ՈւՆԱ-ՈՒՆՍՕ ազգայնական կազմակերպության անդամ է: Այս մասին հաղորդում է RBC-ն:

Ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է, որ Միխայիլ Ժիզևսկին ժամանակին եղել է Բելառուսի քաղաքացի: 2005 թվականին նա լքել է այդ երկիրը և երկար ժամանակով անհետացել: 2012 թվականին նա ներկայացել է ծնողներին` ասելով, որ իրեն պետք չէ որոնել, որ ինքն ապրում է Ուկրաինայում: Նույն աղբյուրը նշում է, որ այսօր դիակի ճանաչման ժամանակ նրա մտերիմները ֆիքսել են, որ բժիշկները փորձել են հնարավորինս թաքցնել հրազենային վնասվածքի տեղը, սակայն դա նրանց չի հաջողվել:

Հիշեցնենք, որ նախօրեին զոհվածների մեջ է եղել նաև հայազգի Սերգեյ Նիգոյանը, ով Ուկրաինայի քաղաքացի էր: Իսկ Դոնեցկում նրա ընտանիքը հայտնվել էր ղարաբաղյան պատերազմի տարիներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here