տուն Քաղաքական Միջազգային Կիևի մարտերը տեղափոխվել են հիվանդանոցների մոտ

Կիևի մարտերը տեղափոխվել են հիվանդանոցների մոտ

190
0

скорые_1

Այս գիշեր մարտեր են տեղի ունեցել նաև Կիևի շտապ օգնության հիվանդանոցի մերձակայքում, ուր տեղափոխում են Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների վիրավորներին։

Կեսգիշերից հետո հատուկջոկատայինները փորձել են հիվանդանոցից դուրս բերել վիրավոր ցուցարարներին, սակայն հանդիպել են ցուցարարների դիմադրությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկովշինա» կուսակցության պատգամավոր Լեսյա Օրոբեցը։ Նա ասել է, որ տեղի են ունեցել բախումներ, ցուցարարները թույլ չեն տվել առևանգել վիրավորներին։

Twitter-ի հրապարակումները վկայում են, որ «Ավտոմայդանի» մասնակիցները սկսել են հետապնդել «Բերկուտի» ոստիկաններին, որոնք հեռացել են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here