տուն Տնտեսական Կենսամակարդակով Հայաստանը զիջում է իր 4 հարևաններին

Կենսամակարդակով Հայաստանը զիջում է իր 4 հարևաններին

247
0

Տարածաշրջան

Պետությունների բնակիչների բարեկեցության աստիճանը գնահատող տարբեր ցուցանիշներ կան, որոնցից ամենատարածվածը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ): Դա ցույց է տալիս, թե տվյալ երկրում մեկ բնակչի հաշվով որքան եկամուտ է ստեղծվել մեկ տարվա ընթացքում:

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ընդամենը 3350 դոլար է, Ադրբեջանում՝ 7100, Վրաստանում՝ 3490 դոլար: Այսինքն՝ Հայաստանը ամենացածր կենսամակարդակն ունի: Մինչդեռ Վրաստանը 2001-2011թթ. ավելի ցածր ՀՆԱ ուներ մեկ շնչի հաշվով, քան՝ Հայաստանը: Փաստացի, 2012-ից սկսած, Վրաստանն առաջ անցավ Հայաստանից:

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ցածր է նաև մեր մյուս երկու հարևանների համապատասխան ցուցանիշից: Թուրքիայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 հազար 600 դոլար է եղել, Իրանում՝ 6800 (2011թ տվյալ):