տուն Լուրեր Կենսաթոշակային բարեփոխման որոշումները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից. Արտեմ Ասատրյան

Կենսաթոշակային բարեփոխման որոշումները բխում են ՀՀ քաղաքացիների շահերից. Արտեմ Ասատրյան

186
0

CF2D576E-8E92-4BF4-AAE6-7BA11303BB64_mw1024_n_s

Կենսաթոշակային համակարգի ռեֆորմը 10 եւ ավելի տարիներ քննարկվել է ՀՀ-ում եւ այն բոլոր տեսակետները, որ այս բարեփոխումը չի կարելի հապշտապ իրագործվել, որեւ է հիմք չունեն: Այսօր այս մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հրավիրված մամլո ասուլսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Պատասխանելով լրագրողների՝ հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Դեմ եմ կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին առնչվող հարցերին , նախարարը ասաց.

«Նախարարության աշխատակիցները իրենց հիմնական անելիքներով, ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքով իրականացնում են այն խնդիրների լուծումը, որոնք եւ հրատապ են, եւ մեր երկրի, պետության քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ունեն: Սթափ գնահատված է իրավիճակը, եւ այդ բարեփոխումը կատարվում է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»:

Նախարարը կարծում է,  որ այն որոշումները, որոնք ներկայացվել են կենսաթոշակային բարեփոխման մեջ, բխում են ՀՀ քաղաքացիների, ապագա սերունդների շահերից:

«Ես դրա մեջ տեսնում եմ մեր ժողովրդի համար կարեւորագույն որոշումներ կայացված փոփոխություններ, որոնք իրենց առարկայական արդյունքները ցույց են տալու տարիների ընթացքում: Հիմա կարծում եմ, ինչ համակարգը սկսել է աշխատել, կարող ենք բոլորս միասին հետեւել այդ գործընթացներին: Այն ամբողջությամբ նոր ենք ներդրել եւ ցանկացած նոր համակարգ ներդնելիս լինում են  խնդիրներ, բայց լուծումներ կարելի է գտնել»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ամենաշատ քննարկված եւ իրազեկած բարեփոխումն է, բայց քանի դեռ քաղաքացին առարկայական չի առնչվում, շատ դժվար է նրան համոզել կամ բերել այն դաշտ, որ այդ տեղեկատվությունը փորձի ճշտել  ու իմանալ:

Արտեմ Ասատրյանը նշում է, որ  կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համարվում  2013-ին 3 գերակա ուղղություններից մեկը:

Իսկ 2014-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գերակա խնդիրներն են լինելու  անձի բազմակողմանի գնահատման ˋ ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծումը, զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ապահովումը եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման իրավական դաշտի ամբողջականացումն ու համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող եւս 10 տարածքային կենտրոնների լիարժեք գործումը:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here