Բակուր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մամուլում շատ է խոսվում Երևանի փողոցներում հայտնված “կարմիր գծերով” մայթամերձ հատվածները հսկող հարյուրավոր տեսագրող խցիկների ու դրա հետ կապված հանրության խիստ դժգոհության մասին: Այս դժգոհությունը կարող է վերածվել սոցիալական ընդվզման, որն իր հերթին լուրջ սպառնալիք է երկրի անվտանգության համար:
Միևնույն ժամանակ շատ է գրվում ու խոսվում Արցախ-ադրբեջանական և Հայաստան-Ադրբեջան սահմանին դիպուկահարների կրակոցների, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի մասին:
Առաջարկում եմ երևանյան փողոցները հսկող տեսագրող խցիկները ապամոնտաժել և տեղադրել սահմանային շփման գծերում: Հայ զինվորը սահմանային խախտումները կարող է անմիջականորեն հսկել անվտանգ բլինդաժում համակարգչի մոտ նստած: Խախտման դեպքում տագնապը արագորեն կարձագանքվի և դիվիրսիան հաջողությամբ կկանխվի: Ադրբեջանական վարձու դիպուկահարներն էլ ստիպված անգործ կմնան ու կհեռանան, քանի որ յուրաքանչյուր սպանության համար են նրանք վարձատրվում:
տուն Լուրեր Բլոգ Կարևոր առաջարկություն ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Պաշտպանության նախարարին, ԱԱԾ...