տուն Լուրեր Կարտոֆիլից պատրաստված բջջայինի մարտկոցը

Կարտոֆիլից պատրաստված բջջայինի մարտկոցը

102
0

mob

Սովորական կարտոֆիլից պատրաստված սարքի միջոցով հնարավոր է անգամ լիցքավորել բջջային հեռախոսի մարտկոցը:

Բելառուսի դպրոցներից մեկի ուսուցիչը ստեղծել է հետաքրքիր մի սարք, որը բելառուսական լրատվամիջոցները շտապեցին  անվանել «бульбакумулятор»:

Ֆիզիկայի ուսուցիչը հույս ունի, որ իր գյուտը զանգվածային արտադրության կդրվի: Ըստ գյուտի հեղինակի այս գաղափարը ինքն իր աշակերտների հետ գտել է համացանցում, երբ գիտական հետազոտության թեմա էր փնտրում: «Մենք ուշադրություն դարձրեցինք, որ իսրայելցի գիտնականները ստեղծել ե գալվանական էլեմենտ խաշած կարտոֆիլի հիման վրա, ինչը 8-10 անգամ ավելի էֆեկտիվ է, քան հում կարտոֆիլից ստեղծվածը,»- պատմում է ֆիզիկոսը: