տուն Քաղաքական Միջազգային Կարճահասակ մարդիկ ավելի են հակված պարանոյայի և քիչ են վստահում մարդկանց

Կարճահասակ մարդիկ ավելի են հակված պարանոյայի և քիչ են վստահում մարդկանց

195
0

tall-short-120807

Կարճահասակ մարդիկ ավելի պակաս են վստահում մարդկանց, ինչպես նաև ավելի հակված են պարանոյայի: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են այսպես կոչված «Նապոլեոնի բարդույթը»: The Time-ը տեղեկացնում է, որ բրիտանացի գիտնականների եզրակացությունները հրապարակված են Psychiatry Research ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 60 կին, որոնք երթևեկել են մետրոյի վիրտուալ վագոնում, իսկ նրանց հասակը տեսողական խաբկանքի շնորհիվ կրճատվել է 25 սմ-ով: Փորձի մասնակիցները, ովքեր չեն գիտակցել խաբկանքը, հայտարարել են պարանոյայի աճի մասին: «Փորձի արդյունքներն ակնհայտ էին: Կարճ հասակի իլյուզիան հանգեցրել է բացասական ինքնագնահատականի մյուսների համեմատ, ինչպես նաև պարանոյայի աճի», — ասվում է  հետազոտության մեջ:

Չնայած փորձին մասնակցել են միայն կանայք, բայց գիտնականները կարծում են, որ տղամարդկանց դեպքում արդյունքերը կարող էին էլ ավելի ապշեցուցիչ լինել, քանի որ արական սեռի ներկայացուցիչներն ավելի մեծ կարևորություն են տալիս հասակին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here