տուն Լուրեր Կառավարությունը մերժեց արտակարգ դրությանը վերաբերող ՀԱԿ պատգամավորների նախաձեռնությունը

Կառավարությունը մերժեց արտակարգ դրությանը վերաբերող ՀԱԿ պատգամավորների նախաձեռնությունը

250
0

21A76031-2498-48B5-A099-D2632259E78F_mw1024_n_s

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որ վերաբերում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուն: Նախագիծը ներկայացրած Հրայր Թովմասյանը ասաց, որ պատգամավորները առաջադրել են հարցեր, որոնք քննարկվել են թե´ օրենքի նախագծի ընդունման ժամանակ, թե´ դրանից հետո շրջանառության մեջ եղած և հանված նախագծի ժամանակ: «Նրանք առաջարկում են միանգամայն այլ ռեժիմներ և որպես զուտ մարդկային ուժ օգտագործել, այն էլ արտակարգ ռեժիմի պայմաններում»,- ասաց Հ. Թովմասյանը: Ըստ նրա, երկրորդ հարցը վերաբերում է Պարետատանը՝ որպես պետական մարմնի՝ Սահմանադրությամբ նախատեսված չլինելուն: «Այստեղ ևս մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այն մեկ առանձին մարմին չէ. ընդամենը համակարգում է արտակարգ դրության ռեժիմի ապահովման համակարգումը»,- ասաց Հ Թովմասյանը: Նրա խոսքով՝ երրորդ փոփոխությունը վերաբերում է վարչական ձերբակալումներին: «Հեղինակներին շփոթության մեջ է գցել «ձերբակալում տերմինը»։ Իրենց պնդմամբ սա հակասության մեջ է մտնում վարչական իրավախախտումների մասին օրենքի հետ, բայց սա, ըստ էության, ոչ թե ձերբակալում է քրեադատավարական իմաստով, այլ Սահմանադրության 16-րդ հոդվածի երրորդ կետի իմաստով, որը արտակարգ դրության ռեժիմի պայմանները խախտողներին այլ կերպ, այլ միջոց, գործիք չկա, քան թե նրանց ազատությունը սահմանափակելը»,- ասաց Հ. Թովմասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here