Կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեն ճանաչվեց որպես Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերով մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին:
Մեկ այլ որոշմամբ էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչվեցին`
1) պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
2) բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.
3) մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Նման որոշումների ընդունում նախատեսված էր հունվարի 23-ին հաստատված Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ճանապարհային քարտեզով: