Կանադան քիչ առաջ այսօր իր 4-րդ ոսկին է նվաճել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում:
Կանանց ֆրիսթայլի սլոութսթայլ ձևում մեծ առավելությամբ հաղթել է հյուսիսամերիկյան այդ երկիրը ներկայացնող Դարա Հոուելը, ով վաստակել է 94.20 միավոր: 85.40 միավորով երկրորդ տեղում է ամերիկուհի Դևին Լոգանը, որին չնչին միավորներով զիջել է Կանադացի մեկ այլ մարզուհի Քիմ Լեմերը (85.00):
Հիշեցնենք, որ ֆրիսթայլում կանադացիները մինչև հիմա նվաճել են երեք ոսկե մեդալ:
Կանադան 4 ոսկե մեդալով վստահորեն գլխավորում է Սոչի 2014-ի մեդալների ընդհանուր հաշվարկը: