տուն Քաղաքական Միջազգային Կամիկաձեների վերջին նամակները կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Կամիկաձեների վերջին նամակները կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

199
0

kamikazegroup

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ-ի մշակույթի, կրթության և գիտության կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ին)՝ խնդրելով համաշխարհային ժառանգության ցուցակում ներառել այն 333 նամակները, որոնք գրել են կամիկաձեները վերջին թռիչքից առաջ։

Նամակը գրել է Մինամի Կյուսյու քաղաքի ղեկավարությունը, որտեղ գտնվում է Խաղաղության թանգարանը։ Այստեղ են պահվում կամիկաձեների հետ կապված 14 հազար նմուշներ։ «Սա այն մարդկանց վերաբերյալ վերջին վկայություններն են, որոնք էմոցիոնալ շատ ծանր իրավիճակում գնում էին մահվան։ Անհրաժեշտ է պահպանել այս նամակները, որպես պատերազմի արհավիրքների մասին հիշեցում», — ասել է քաղաքապետ Կամպեյ Շիմոիդեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here