Կահիրեում վերջին մի քանի ժամերի ընթացքում տեղի է ունեցել երրորդ պայթյունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Պայթյունը տեղի է ունեցել Եգիպտոսի արվարձաններից մեկում` ոստիկանության բաժամունքի մոտ:
Ավելի վաղ մեկ պայթյուն տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում` կրկին ոստիկանության բաժանմունքի մոտ, իսկ երկրորդը` ռուսական մշակութային կենտրոնի հարևանությամբ: Երկու պայթյունների հետևանքով զոհվել է 5 մարդ, 60-ը վիրավորվել է:
Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: