Այսօր Կահիրեի ոստիկանական ակադեմիայի մոտ որոտացել է հերթական պայթյունը, կա մեկ վիրավոր,- հաղորդում է Reuters գործակալությունը։
Այլ տեղեկություն առայժմ չկա։
Ավելի վաղ, երեկ Կահիրեի տարբեր շրջաններում որոտացել են չորս պայթյուններ, որոնք հիմնականում ուղղված են եղել ոստիկանության դեմ։ Ահաբեկչության զոհ են դարձել 6 հոգի, ավելի քան 10-ը ստացել մարմնական վնասվածքներ։