Ծխելուց հրաժարվելը թույլ է տալիս բարելավել ծխողի հոգեկան առողջությունը: Այս մասին ասվում է ամերիկյան գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Psychological Medicine գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացություն արել են` ուսումնասիրելով մի քանի հետազոտությունների արդյունքները, որոնք սկսվել էին 2000-ականների սկզբին: Այս ուսումնասիրությունների ժամանակ հաշվի է առնվել շուրջ 35 հազար ծխողների տվյալներ: Նրանք պարզել են, որ շատ մարդիկ, ովքեր հոգեկան տարբեր խնդիրներ են ունեցել, զգալի բարելավել են իրենց հոգեկան վիճակն այն բանից հետո, երբ թողել են ծխելը:
Հատկապես դա վերաբերում է ընկճախտին: