Չինաստանի ոստիկանությունը փետրվարի 4-ին ձերբակալել է Յուն Նա նահանգի մի բնակչի, ում մեղադրում է 6 մարդ սպանելու մեջ։ Այս մասին հաղորդում է Xinua գործակալությունը։
Հետաքննության տվյալներով՝ Շաո Ցզունցին պարզել է, որ իր կինը դավաճանում է իրեն միանգամից երկու հարևանների հետ։ Որոշելով վրեժ լուծել հարևաններից՝ Շաոն զենք է գնել, իսկ հունվարի 30-ի երեկոյան եկել է նրանցից մեկի, ապա մյուսի տուն։ Խանդոտ ամուսինը սպանել է ոչ միայն կնոջ սիրեկաններին, այլև նրանց ընտանիքի անդամներին։ Ընդհանուր առմամբ սպանվել է 6 մարդ, 3-ը՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ձերբակալված տղամարդը խոստովանել է հանցանքը՝ այն բացատրելով խանդով։