տուն Սպորտ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ. Ցյուրիխ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ. Ցյուրիխ

112
0

1367645008_yanukovich

Ցյուրիխում անցկացվող շախմատային գերմրցաշարի 2-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ։

Նշենք, որ այս պահին իսրայելցի Բորիս Գելֆանդը մրցում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Անանդին, Կարլսենը՝ Գելֆանդին, իսկ Նակամուրա- Կարուանա պարտիան խաղաղ ելք էր ունեցել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here