տուն Սպորտ Լևոն Արոնյանը հաղթեց Կարլսենին ու Անանդին. Ցյուրիխ

Լևոն Արոնյանը հաղթեց Կարլսենին ու Անանդին. Ցյուրիխ

103
0

Lev_Aronian_Magnus_Carlsen_LCC2011_Rd5

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը Ցյուրիխում անցկացվող շախմատային գերմրցաշարի արագ խաղի առաջին պարտիայում սև խաղաքարերով պարտության մատնեց հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ 2-րդ պարտիայում սպիտակներով վստահ հաղթանակ տարավ աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը իսրայելցի Բորիս Գելֆանդն է, ում հետ հայ գրոսմայստերը կխաղա սևերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայծակնային և դասական խաղի մրցաշարերում մեր շախմատիստը զիջել էր միայն Կարլսենին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here