Երեկ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստների թվում է եղել նաև լրագրող Անի Գևորգյանը: Վերջինս ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո հայտարարել էր, թե Ոստիկանության Կենտրոնի բաժնում իրեն մոտեցել է ոստիկանության կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն ու ապտակել իրեն այն պահին, երբ ինքը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին: Անի Գևորգյանը լրագրողներին հայտնել էր նաև, որ ոստիկանությունում առգրավել են իր ձայնագրիչն ու հեռախոսը:
Այս մասին Ոստիկանության մամուլի ծառայությունից Araratnews.am-ին հայտնեցին, որ նմանատիպ հաղորդումները մշտապես գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, այս դեպքում ևս ուսումնասիրություն է կատարվում: