տուն Քաղաքական Միջազգային Լորդ Էդվարդը 22 տարի շարունակ ծեծի է ենթարկել իր կնոջը

Լորդ Էդվարդը 22 տարի շարունակ ծեծի է ենթարկել իր կնոջը

193
0

somerset_2814616b

Մեծ Բրիտանիայում 55-ամյա լորդ Էդվարդ Սոմերսեթը, ով դուքս Բոֆորթի որդին է, խոստովանել է, որ 22 տարի շարունակ ծեծի է ենթարկել կնոջը` Կարոլինային: Նա ասել է, որ տառապում է ալկոհոլային և թմրնայութային կախվածությունից: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նա մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 4 կետերով, որոնց թվում են մարմնական ծանր վնասվածքներ հասցնելը: Սոմերսեթը հայտարարել է, որ 1990-2012 թվականների պարբերաբար ծեծի է ենթարկել լեդի Կարոլինային: Ամենալուրջ վնասվածնքերը Կարոլինան ստացել է 2011 թվականին, երբ լորդը իրենց դքսություն է բերել իր սիրուհուն:

Լորդ Էդվարդը բանտում կանցկացնի երկու տարի: