Ամերիկայի միացյալ նահանգների ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ բանաձևը լրացնում է Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մեյնում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը: