Լոնդոնում հետաքննում են երեք ոստիկանների գործը, որոնք մեղադրվում են մեկը մյուսին խելախոսներով պոռնոգրաֆիկ լուսանկարներ փոխանցելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանները ձերբակալվել են 2013 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հարցաքննությունից հետո նրանցից մեկը հեռացվել է ծառայությունից, իսկ մյուսների ծառայողական պարտականությունները սահմանափակվել են։ Նրանց բնակարաններում իրականացվել է խուզարկություն, որի մանրամասները չեն բացահայտվում։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ պոռնոգրաֆիկ նյութերը եղել են անօրինական բնույթի, սակայն առանց երեխաների մասնակցության։ Բոլոր երեք ոստիկաններն աշխատում են օտարերկրյա դիվանագիտական հաստատությունների պահպանության վարչությունում։