տուն Քաղաքական Միջազգային Լոնդոնը պատրաստվում է մեծ ջրհեղեղի (ֆոտոշարք)

Լոնդոնը պատրաստվում է մեծ ջրհեղեղի (ֆոտոշարք)

236
0

shepperton2

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը պատրաստ է Թեմզայի ջրի մակարդակի բարձրացմանը։ Այս մասին հաղորդում է The Evening Standard-ը։ «Խնդիրը վաղուց էր հասունանում, մենք դրան պատրաստվում էինք», — ասել է Ջոնսոնը։

Նա նշել է, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են քաղաքը պաշտպանելու համար։ «Լոնդոնը ջրհեղեղին պատրաստված է այնքանով, որքանով դա հնարավոր էր»,- ասել է Ջոնսոնը։ Քաղաքապետը հավելել է, որ հետևելով եղանակին և անձրևներին, որոնք դեռ շարունակվում են, ապա այս խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է։